ՀՅԴ-ի՝ ժամանակին կայացրած որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ հրապարակային հայտարարություններ էին անում այն մասին, որ ՀՅԴ-ի հայտարարությունը հոկտեմբերի 10-ի միտինգին չմասնակցելու վերաբերյալ չի նշանակում, որ քառյակը պառակտվել է, և համագործակցությունը շարունակվում է:
Այնուամենայնիվ, քառյակի առավել արմատական հատվածում՝ ՀԱԿ-ում, լուրջ դժգոհություններ կան ՀՅԴ պահվածքի վերաբերյալ: Ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ դաշնակցականները լավ արեցին, որ կողմնորոշվեցին. «Լավ է հիմա, քան վճռորոշ պահին»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: