Նախորդ հրապարակումներից ևս մեկը հաստատվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին ուղարկում են թոշակի, և վարչապետի ու կաթողիկոսի պարգևատրումները նրան վաստակած հանգստի ուղարկելու շրջանակներում էին:
Երեկ մեր տեղեկությունը հաստատվեց, Հայրո Միխայլովիչն իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և այսուհետ պետք է ղեկավարի կենտրոնի վարչական խորհուրդը: Մինչդեռ մեր գրելուց հետո պարոն Գալստյանը news.am-ի հետ զրույցում հերքել էր մեր տեղեկությունը և վստահեցրել, որ ընդամենը արձակուրդ է գնում և կվերադառնա հոկտեմբերին:
«Ինձ որևէ մեկը թոշակի գնալու առաջարկ չի արել, սա փակ բաժնետիրական ընկերություն է, տարիքը չի տարածվում դրա վրա»,- ասել էր Հայրապետ Գալստյանը: Երեկ նրա փոխարեն արդեն նոր տնօրեն է նշանակվել՝ Գալստյանի տեղակալ Արմեն Տանանյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: