Կոսովոն պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի դեմ
Կոսովոյի հանրապետության իշխանությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է կիրառել:Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
«Այդպիսի որոշում կայացվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համաձայնությամբ,ովքեր ևս Ուկրաինայում իրավիճակի պատճառով պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի դեմ:Մենք պետք է պահպանենք միջազգային կարգը,Ուկրաինայի անվտանգությունը», - ասել է Կոսովոյի ԱԳ նախարար Էնվեր Հոջայը:
Բացի այդ,ԱԳ նախարարը հավելել է,որ այս քայլը ցույց է տալիս,որ Կոսովոն լավ գործընկեր է Եվրաատլանտյան երկրներին: Բացի այդ,նախարարը չի հայտնել,թե ինչ տիպի պատժամիջոցներ է կիրառելու ՌԴ-ի դեմ: