Մարզերի զարգացմանն ուղղված որոշումների հետևանքները
«Մարզերի զարգացմանն ուղղված որոշումների հետևանքները »
Գյումրի, Դիլիջան, Վանաձոր և Ջերմուկ քաղաքների զարգացման ծրագրերը,
որոնք մշակվում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից,և հաջող գործարկման և ներգրավվող միջոցների արդյունավետ կառավարման պարագայում կարող են հիմք հանդիսանալ մարզերի առավել գրավիչ քաղաքների զարգացման համար:
Գյումրի զարգացման ծրագիրը արդեն իսկ մշակվել է ԱԶԲ-ի կողմից, իսկ Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ԱԶԲ-ի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը, ով ներկա է եղել նախօրեին կայացած քննարկմանը, հայտարարել էր, որ ծրագրի շրջանակներում կազմվելուն են 4 քաղաքների գլխավոր հատակագծերը: Հիշյալ ծրագիրը նախատեսում է 400 մլն դոլարի ֆինանսավորում Հայաստանի քաղաքային բնակավայրերում առաջնային ծրագրերի իրականացման համար և քաղաքային զարգացման ծրագրի տևողությունը կլինի 10 տարի:
Դիլիջանի պարագայում զարգացման ծրագրի վերջնական տարբերակը հանրության կողմից հավանության արժանանալուց բացի, առաջին հերթին պետք է գրավիչ լինի բիզնես շրջանակների համար: Նման քաղաքականության արդյունքում կասկածից վեր է,որ այն կբերի իր ցանկալի արդյունքը:
Դավիթ Պետրոսյան,ֆեյսբուք: