Երկրում մնացել են այն քաղաքական ուժերը,ովքեր կպայքարեն ազգային շահի համար.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է,որ սեպտեմբերի 14-ին կայացած ընտրություններում քաղաքական ուժերից մնացել են այն մարդիկ,ովքեր պատրաստ են պայքարել ազգային շահի համար:Այս մասին գրում է «Газеты.Ru»-ն:
«Ամենագլխավորն այն է,որ մնացել են քաղաքական դաշտում այն անձինք,ովքեր կպաշտպանեն մեր երկիրը և իրենց գործունեությամբ կնպաստեն երկրի զարգացմանը», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հավելել է,որ ընտրություններն անցել են պատշաճ կերպով: