«Գազպրոմ»-ը Չինաստանին կտրմադրի 30 մլրդ խմ գազ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Չինաստանի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հետ կապված:Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Մենք ծրագրում ենք ստորագրել համաձայնագիր,ըստ որի 30 տարվա ընթացքում Չինաստանին կտրամադրենք 30 մլրդ խմ գազ: Գազը կտրանադրվի Չինաստանին Արևմտյան երթուղով», - ասել է Միլլերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով,Արևմտյան ճանապարհն ունի իր առավելությունը: Առաջին հերթին կօգտագործեն գազի փոխանակման հնարավորությունը,որը ստեղծվել է Արևմտյան Սիբիրում,երկրորդ,անհրաժեշտություն չկա ստեղծել նոր երթուղի,եթե Արևմտյանն արդեն կա: