Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանավորվել են 3,5 մլրդ. դոլար արժողությամբ սպառազինությունների մասին
Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի միջև 3,5 մլրդ. դոլար արժողությամբ սպառազինությունների մասին պայամանգիր է ստորագրվել: Այդ մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ «Ростех» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ տվյալ պայմանագրերը ենթադրում են հրաձգային զենքի, հակաօդային և հրետանային միջոցների մատակարարում: