Բեռլուսկոնին մեկ երրորդով կրճատել է այն գումարը, որը որպես ալիմենտ պետք է վճարեր իր նախկին կնոջը
Միլանի Վերաքննիչ դատարանը մեկ երրորդով կրճատել է այն գումարը, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պետք է որպես ալիմենտ վճարի իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին: Այս մասին հայտնում է BBC-ին:
Վերոնիկան Բեռլուսկոնիից ունի 3 երեխա, որոնք արդեն չափահաս են:
Փոխանցվում է, որ 20 տարիների համար Բեռլուսկոնիի կողմից նա ստանալու է ամսական 3 մլն եվրո: Ամուսնալուծության գործընթացից ի վեր Բեռլուսկոնին կնոջը պետք է վճարեր 108 մլն եվրո: Իսկ այժմ Վերոնիկան կստանա 36 մլն եվրոյով քիչ: