ԵՄ-ն կոչ է անում Ուկրաինայի արևելքում հետևել հրադադարի ռեժիմին
Ուկրաինայի արևելքում ռմբակոծությունների իրականացման տեղեկություններից հետո Եվրոպական Միությունը կոչ է արել զինված հակամարտության բոլոր կողմերին հետևել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և անվտանգ պայմաններ ապահովել տարածաշրջանում ԵԱՀԿ դիտորդների աշխատաքնի իրականացման համար: Գրում է Ria.ru-ն:
«Մենք շարունակում ենք իրադարձությունների ընթացքին հետևել հենց դեպքի վայրից: Մենք տեսել ենք ռմբակոծությունների մասին հաղորդագրություննները՝ մասնավորապես Դոնեցկում և իհարկե դատապարտում ենք այդ փաստը: Տեղյակ ենք, որ մի քանի որ առաջ քաղաքում միջադեպեր են տեղի ունեցել, որոնց ականատես են գտնվել ԵԱՀԿ դիտորդները, որոնք ստիպված են եղել քել դեպքի վայրը», - հիշեցրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը` այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: