Ուկրաինան ընդունել է եվրաասոցացման մասին օրենքի իրականացման ծրագիրը
Ուկրաինայի կառավարությունը ընդունել է եվրաասոցացման մասին օրենքի իրականացման ծրագիրը: Հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով` համաձայնությունն ամբողջությամբ կիրականացվի մինչև 2017 թ.: «Որքան շուտ ԵՄ-ն տեսնի, որ մենք իրականացրել ենք համաձայնությունը, այնքան շուտ հայտ կներկայացնենք ԵՄ անդամակցության համար» , - հայտարարել է Յացենյուկը:
Նրա խոսքով` ձեռնարկված միջոցառումները ցույց են տալիս, որ «Ուկրաինան եվրոպական պետություն է»: