Շոտլանդիայի հանրաքվեն նախադեպ կդառնա Եվրոպայի այլ երկրների համար
Հինգշաբթի օրը Շոտլանդիայի անկախության մասին կայանալիք հանրաքվեն կարող է հանգեցնել Եվրոպայի քարտեզի վրա մի քանի նոր պետությունների ի հայտ գալուն: Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն:
РИА НОВОСОТИ-ի կողմից հարցված փորձագետների կարծիքով` սա լավ նախադեպ է խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով իրականացնել ազգերի ինքնորոշումը:
Կենտրոնախույս գործընթացներն արդեն իսկ սկսվել են այնպիսի շրջաններում, ինչպիսիք են` Կատալոնիա և Բասկերի Երկիր (Իսպանիա), Կորսիկա (Ֆրանսիա), Հյուսիսային Իտալիա: