Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն ատոմային ռումբ ստեղծելու համար
Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Սևաստոպոլում ՙՙ Հաղթական շքերթի ՚՚ խոստումից, Արևելյան Ուկրաինայում աշխարհազորայիններից կրած ամոթալի պարտություններից, հարկադրական զինադադարը ստորագրելուց հետո՝ հերթական էշությունն է դուրս տվել: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն ատոմային ռումբ ստեղծելու և Ռուսաստանին այդ զենքով պատժելու համար:
Չ
եռնոբիլ տեսած երկրի ղեկավարները, որոնք իրենց հարևան պետությանը սպառնում են ատոմային ռումբով, առնվազն հոգեկան շեղվածներ պետք է լինեն…
Զարմանալի է նաև Արևմտյան տերությունների քար լռությունն ու անտարբերությունն այս հայտարարությանը: Երբ այդ մասին լսում էին Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Իրաքի, Իրանի, մյուս երկրների մասին, ապա Արևմուտքն ինքնամոռաց ոռնում էր և մտածում այդ երկրները ոչնչացնել քարտեզի երեսից, իսկ հիմա լռում են:
Լռում են, որովհետև իրենք և ընդհանրապես բոլոր գերտերությունները կեղտոտված են մինչև ուղն ու ծուծը, և աշխարհաքաղաքական գերակայության պայքարում մոռանում են ամեն ինչ: Ինչ է, պետք է լուռ ու մունջ լսեն և ողջունեն, որպեսզի Եվրոպայի գրեթե կենտրոնում սկսեն ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները: Միայն թե ռուսների քիթը տրորեն, ռուսներին խեղճացնեն:Իսկ որն է լինելու ԱՄՆ-ի մեծապետական ամբիցիայի հերթական զոհը, հերթական պետությունը?...Չինաստանը: Արևմտյան տերությունների, Ռուսաստանի ջանքերով Ուկրաինան նետվեց միջնադար, ամայացավ և կանգնել է կործանաման եզրին…Իսկ այս փխրուն, հարկադրական հրադադարն էլ կարճատև է, և այդ չեն թաքցնում նաև Ուկրաինայի ղեկավարները, հայտարարելով, որ այն իրենց պետք է ուժերը համախմբելու, նոր ուժով, կազմակերպված և արդյունավետ հարձակվելու համար…
Չէ, իրոք սրանց տեղը հոգեբուժարանն է, այնտեղ բարեհաջող ատոմային կռիվ-կռիվ կխաղան գժանոցի նապոլեոնների ու հիտլերների հետ:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: