ԱՄՆ-ն պահանջում է ռուս-ուկրաինական սահմանին ստեղծել «չեզոք գոտի»
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մեկը վերացնելու հաար ԱՄՆ-ն պահանջում է ռուս-ուկրաինական սահմանին ստեղծել «չեզոք գոտի»:Այս մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի աղբյուրներից մեկը:
«Մենք Ռուսաստանից ակնկալում ենք, որ նա Ուկրաինայի սահմանից դուրս կբերի զինվորներին և ռազմական տեխնիկան: Ռուսաստանը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում գտնվող վարձկաններին»,- մեջբերել է «Коммерсант»-ի աղբյուրը:
Դմիտրի Պեսկովը հայտարարել, որ Կրեմլին հայտնի չէ այս պահանջը, և մինչև Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն չկատարի, Ռուսաստանի իշխանությոնները այս հարցով մեկնաբանություններ չեն անի: Այս մասին գրում է Vz.ru-ն: