Պետդումայի խոսնակը կհանդիպի Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների հետ
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը չորեքշաբթի օրը կհանդիպի Ուկրաինայի Գերագույն ռադայի «Խաղաղության և կայունության համար» խմբի պատգամավորների հետ: Գրում է РИА НОВОСТИ-ն: Հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին:
Ավելի վաղ` ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հանդիպմանը ներկա կգտնվեն Գերագույն ռադայի 24 պատգամավոր: