«Արդար Ռուսաստան»-ը մտադիր է աշխատել Լուգանսկի և Դոնեցկի իշխանությունների հետ
«Արդար Ռուսաստան»-ի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Էմելյանովը հայտարարել է, որ խմբակցությունը մտադիր է առաջարկել Պետդումային հատուկ աշխատանքային խումբ ստեղծել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հետ փոխներգործության համար:
«Մենք հավատում ենք, որ մեր շփումները Լուգանսկի և Դոնեցկի մարզերում պետք է ինստիտուցիոնալացնել: Նոր խմբի ստեղծումը կբարձրացնի ընթացիկ գործերի արդյունավետությունը»,-ասել է Էմելյանովը:
Նրա խոսքով` աշխատանքային խումբը կարող է տրամադրել մեթոդական օժանդակություն և ընտրություններին ունենալ դիտորդական առաքելություն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: