Կասկած չկա, որ Դոնբասը կանցնի ՌԴ-ի. Տիմոշենկո
"Батькивщина" կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Դոնեցկին և Լուգանսկին տրամադրվող հատուկ կարգավիճակով և զինյալների համաներումով Դոնբասը անցնում է ՌԴ-ի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է lb.ua-ը:
«Չկա ոչ մի կասկած, որ այս օրենքները ուժի մեջ մտնելուց հետո Դոնբասը կանցնի ՌԴ-ի և ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ, որոնք ֆինանսավորվել են ՌԴ-ի իշխանությունների կողմից»,-հայտարարել է Տիմոշենկոն:
Տիմոշենկոն կարծում է, որ այս օրեքները խաղաղություն չեն բերի Ուկրաինայի համար: