ԼԺՀ ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ չնայած ուկրաինացի ուժայինների և ինքնահռչակ Լուգանսկի Ազգային Հանրապետության զինյալների միջև ոչ խոշոր փոխհրաձգություններին՝ այնուամենայնիվ ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ կարելի է գնահատել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես եկել է Լուգանսկի Ազգային Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին:
«Մեզ մոտ կարելի է ասել ամեն ինչ հանգիստ վիճակում է գտնվում, սակայն մենք զգույշ ենք», - հայտարարել է Պլոտնիցկին: