Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար դրամ է ծախսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի' Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա:
Եվ պարզվում է' ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել:
Այդ գումարով գնվել են Նալբանդյանի' Երևան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա և Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երևան ավիատոմսերը, ինչպես նաև վճարվել է Անկարայում և Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: