Ռուբիկ Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի միջև վեճը թեժացել է
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի' այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև:
Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում' դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի ԼՏՊ-ի այն տեսակետը,
որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»: Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: