ԱՄՆ-ն մերժեց Հովիկ Աբրահամյանին
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ամերիկյան կողմն այս տարի հրաժարվել է «ԱրմԹեք 2014» համաժողովին ընդունել հայկական պատվիրակությանը, որը պետք է գլխավորեր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այն դեպքում, երբ այդ համաժողովն ամեն տարի անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Մեր տեղեկություններով՝ համաժողովի կազմակերպիչները դիտավորյալ առաջ են բերել համաժողովի անցկացման օրը, որպեսզի այն համընկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի հետ,
որը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին և որին մասնակցելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ու նա էլ, նախնական տեղեկություններով, դրանից հետո, սեպտեմբերի 26-ին, մասնակցելու է նաև «ԱրմԹեք 2014»-ին, ինչի արդյունքում կլուծվի երկու հարց. չի նկատվի հայկական կողմի բացակայությունը, և հայկական կողմը չի ներկայացնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: