Թբիլիսին միշտ ինձ համար երկրորդ մայրաքաղաք է եղել՝ հարազատ Երևանից հետո
Աստված գիտի, որ Վրաստանի մասին միշտ աշխատել եմ խոսել ու գրել միայն լավը. Թբիլիսին միշտ ինձ համար երկրորդ մայրաքաղաք է եղել՝ հարազատ Երևանից հետո:
Գուցե սրտի ցավով եմ գրում, գուցե այն պատռճառով, որ մի կտոր հաց եմ կերել Նուգազարի, Մամուկայի, մյուս տղերքի հետ: Գուցե այն պատճառով, որ բարեկամ երկրի մայրաքաղաքում՝ ինձ հարազատացած իմ Թբիլիսիում, բազմաթիվ անքուն գիշերներ եմ անցկացրել՝ կարոտելով իմ Երևանը, Թիֆլիսի փոքր ու նեղ փողոցներում փնտրելով իմ քաղաքի կարոտը:
Հիմա ինչ-որ կատարվում է Վրաստանում՝ մի տեսակ դուրս չի գալիս:
Վրաց նախագահի ու վարչապետի վեճի թիկունքում մի անտեասնելի ուժ եմ տեսնում, միլիարդատիրոջ քսակ, չերևացող մի ֆիգուր:
Բիձինան մխտռում է վրացական դեմոկրատիան՝ մաիրիոնետի պես օգտագործելով վարչապետին ու նախագահին:
Երևանում էլ ստվերներ են թափառում՝ սահմանադրական ռեֆորմ ու Քառյակ կոչվածների հետևում:
Ու էդ ստվերների հետևում երևում է անքնություն պատճառող մի բան, որ կոչվում է Մարտի 1....
Սուրեն Սուրենյանց,ֆեյսբուք: