ՄԱԿ-ը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն
ԱՄՆ-ն անհապաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հրավիրել է արտակարգ խորհրդակցության կապված Էբոլա վիրուսի հետ:Այս մասին գրում է Associated Press-ը:
Դիվանագետներից մեկի խոսքով,ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Պաուերը խորհրդակցությունը նախատեսել է անցկացնել չորեքշաբթի օրը,սեպտեմբերի 18-ին: Դիվանագետը նաև հավելել է,որ սա երկրորդ հանդիպումն է կապված սպառնալիքների հետ:
Ավելի վաղ,Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է,որ Էբոլա վիրուսից մահացել է 2,4 հազար մարդ: