Պուտինը և Մերկելը դրական են գնահատել ասոցացման համաձայնագրի հետաձգումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ դրական են գնահատել ասոցացման համաձայնագրի կնքման հետաձգումը: Գրում է Կրեմլի կայքը:
«Երկու երկրների առաջնորդները դրական են գնահատել ՌԴ-ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կնքման հետաձգումը: Այն տեղի կունենա 2016թ.-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի Արդարադատության նախարարությունում ասել են,որ Ուկրաինայի իշխանությունը ոչ մի փաստաթուղթ չի ձևակերպել,որն ընդունում է այս որոշումը: