Եգիպտոսի ընդդիմության առաջնորդն ազատ է արձակվել
Եգիպտոսի հայտնի բլոգեր և ընդդիմության առաջնորդ Ալաա Աբդել Ֆաթթահը ազատ է արձակվել: Դատարանում տասնյակ կողմնակիցներ ողջունել են և շնորհավորոլ Ֆաթթահին՝ ազատ արձակվելու համար:Գրում է Reuters-ը:
Ակտիվիստն ազատ է արձակվել իր կողմնակիցների բողոքների շնորհիվ: Դատավարության ժամանակ դատարանում եղել են մի շարք ակտիվիստներ:
Աբդել Ֆաթթահը 2013թ.-ին 25 այլ ակտիվիստների հետ դատապարտվել էր: Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկմամբ: