Յարմոլնիկը հայտարարել է, որ այլևս չի մասնակցի ընտրություններին
Դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, ով «Քաղաքացիական հարթակ» կուսակցության կողմից մասնակցում էր Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին, հայտարարել է, որ այլևս չի մասնակցի ընտրություններին: Գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ես այլևս երբեք չեմ մասնակցի ընտրություններին: Քանզի նման խայտառակություն և անամոթություն չեմ տեսել երբևէ» , - ասել է Յարմոլնիկը:
Նրա խոսքով` ականատես է եղել, թե ինչպես են «անպատիժ մնացել նախընտրական պայքարի խախտումները»:
«Ես կես տարի նվիրել եմ իմ կյանքը` լսելով մարդկանց խնդիրների, հույսերի մասին: Երեք ամսում օրական երկու անգամ հանդիպել եմ ընտրողների հետ բակերում» , - նշել է նա: