Գերմանիայում կանցկացվի ԻՊ կասկածյալ զինյալի դատավարությունը. ԶԼՄ
Այսօր Գերմանիայում սկսվել է ԳԴՀ քաղաքացու դատավարությունը, ով մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներգրավվածության մեջ: Գրում է РИА НОВОСТИ-ն` հղում անելով BBC-ին:
BBC հաղորդմամբ` այս հետաքննությունը Գերմանիայում առաջին դատական գործընթացն է ԻՊ զինյալի գործով:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Գերմանիայի 20-ամյա քաղաքացին մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին: