«Մահմեդական եղբայրությունը» շտաբ-բնակարան կբացի Թուրքիայում
«Մահմեդական եղբայրություն» ծայրահեղական կազմակերպությունը, հնարավոր է, որ շտաբ-բնակարան կբացի Թուրքիայում»: Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը` հղում անելով իր իսկ աղբյուրներին: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Երկուշաբթի օրը Քաթարը Եգիպտոսում ռազմական հեղաշրջումից հետո երկրում ապաստանած «Մահմեդական եղբայրության» մի քանի առաջնորդի է արտաքսել: Այժմ նրանք նոր ապաստարան են փնտրում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիան» , - հաղորդում է հեռուստաընկերությունը` նշելով, որ ներկա պահին Թուրքիայում են գտնվում խմբավորության որոշ առաջնորդներ: