Հրետանային ռմբոկոծության հետևանքով Դոնեցկում 6 մարդ է զոհվել
Կիևի կողմից վերահսկվող Դոնեցկի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ հրետանային ռմբակոծությունների հետևանքով 6 մարդ է զոհվել, իսկ 15-ը` վիրավորվել: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Ավելի վաղ, ԴԺՀ փոխվարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել էր, որ Դոնեցկը կիրակի օրը ռմբակոծվել էր մոտ 38 անգամ, որի հետևանքով զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում հասել էր 20-ի, իսկ վիրավորների թիվը` 24-ի: