ԱՄՆ-ի ձեռքերն արյունոտ են. Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը` միանալ և միասնական պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անեկով Франс Пресс-ին:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ստեղծում է կոալիցիա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Պենտագոնի ղեկավարը նշել էր, որ այդ կոալիցիայի մեջ մտնում է 10 երկիր: Դրանք են. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Ավստրալիան, Թուրքիան, Իտալիան, Լեհաստանը, Դանիան:
Իրանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել էին, որ չեն տեսնում, որ ԱՄՆ-ն պատրաստ է նման կոալիցիայի` իսլամիստների դեմ պայքարելու համար:
Այաթոլլա ալի Խամեինեին ասել է «ԱՄՆ-ն դեռ սկզբից իր դեսպանի միջոցով խնդրում էր մեզ միանալ այդ պայքարին:Ես հրաժարվել եմ, քանի որ նրանց ձեռքերն արյունոտ են: Մեզ դիմել է նաև Ջոն Քերրին և մի շարք այլ պաշտոնատար անձիք»: