Պուտինի նպատակը
ՌԴ-ն շարունակում է իր որդեգրած քաղաքականությունն Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտում է ադրբեջանական Haqqin. az-ը`հղում անելով «Интер»-ին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Անդրեի Պարուբինը:
«Պուտինի պլաններն այստեղ կանգ չեն առնի:Պուտինը մի շարք նպատակներ ունի: Նրան այժմ ձեռնտու է սառեցնել կոնֆլիկտը, դրա համար շատ ազդեցիկ մարդկանց է ուղարկել Դոնբաս: Պուտինի նպատակն Ուկրաինայի արևելյան մի շարք հատվածների գրավումը: Նա մեկ նպատակ ունի. Ուկրաինայում անկայուն վիճակ հաստատել: Ներկա պահին, նրանք, ովքեր ՌԴ դրոշ էին բարձրացնում, այժմ հատուկ լոզունգներով են հանդես գալիս, որպեսզի իրավիճակը կայունությունից տանեն դեպի անկայունություն»,- ասել է նա:
Ազգային անվտանգության նախկին քարտուղարի խոսքով` Ուկրաինայի խնդիրն այժմ կայանում է նրանում, որպեսզի մոբիլիզացնեն միջազգային հանրությանըմ որպեսզի հնարավոր լինի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: