Հիլլարի Քլինթոնի ակնարկը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ակնարկել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրությունները տեղի կունենան 2016 թվականին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին: Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել սեպտեմբերի 14-ին` Այովայում:
«Ողջույն, Այովա: Ես վերադարձել եմ»,- ասել է Քլինթոնը:
Հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով մարդիկ, ովքեր սատարում են Հիլլարի Քլինթոնին: 2008 թվականին նա արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին` լինելով Օբամայի հիմնական մրցակիցը` խմբակցության ներսում: