Լավրովը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի միջազգային կոնֆերանսին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փարիզ, որտեղ երկուշաբթի օրը տեղի կունենա միջազգային կոնֆերանս Իրաքի հարցով: Գրում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ «Փարիզում կկայանա Իրաքի հարցով միջազգային կոնֆերանս ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ»: