Մեծ Բրիտանիայի վարչապետը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի զինվորական և հետախուզական ծառայությունների ղեկավար կազմին՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից բրիտանացի Դևիդ Հեյնսին մահապատժի ենթարկելու և ևս մեկ բրիտանացու սպանելու սպառնալիքների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Անցյալ գիշեր իսլամիստները 44-ամյա Դևիդ Հեյնսին մահապատժի ենթարկելու տեսանյութ էին տարածել, որն առևանգվել էր Սիրիայի տարածքում մեկ տարի առաջ:
Տեսանյութի ավարտին Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները խոստանում են շուտով գլխատել ևս մեկ բրիտանացու՝ Ալան Հեննինգին, եթե ԱՄՆ-ն չդադարի ռմբակոծել իսլամիստների դիրքերի ուղղությամբ: