ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սխալմունք են. Էկհարդ Կորդես
Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի կիրառումը սխալմունք է հանդիսանում և չի նպաստի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Էկհարդ Կորդեսը: Գրում է Russian.rt.com-ը:
«Նոր պատժամիջոցները չեն նպաստի Ուկարիանյում լարվածության թուլացմանը: Մենք այժմ ամենայն հավանականությամբ բարդ իրավիճակում ենք հայտնվել պատժամիջոցների պատճառով: Ես զարմացած եմ, որ Գերմանիայի կառավարությունն աջակցեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու գործընթացին», - հայտարարել է Կորդեսը «Frankfurter Algemeine Zontagszeitung» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում: