Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ այսօր իր կուսակցության ներկայացուցիչները դեռևս խախտումներ չեն արձանագրել միասնական ընտրությունների ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Դեռևս խախտումներ չեն գրանցվել, սակայն չի բացառվում, որ մինչև երեկոյան մենք լուրեր ստանանք խախտումների վերաբերյալ»,- հայտարարել է Ժիրինովսկին:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այսօր ՌԴ-ում Եզակի քվեարկության օր է: Ռուսները պիտի ընտրեն 30 նահանգապետերի, 14 տարածաշրջանային խորհրդարաններ և երեք քաղաքապետեր: