Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պատի կառուցումը բացարձակապես սխալ ճանապարհ է համարել
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը կարծիք է արտահայտել, ըստ որի Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պատի կառուցումը բացարձակապես սխալ ճանապարհ է:
Կուրցը նշել է, որ, չնայած Ուկրաինան օրինական իրավունք ունի իր սահմանները պաշտպանելու, միևնույն է պատի շինարարության գաղափարը լիովին անընդունելի է:
«Եվրոպան այլևս նոր պատերի կարիք չունի, դրանք անցյալում ևս ոչինչ չեն տվել», – նշել է ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ երկխոսությունը միակ ճիշտ և տրամաբանական ուղին է:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ ԵՄ-ում ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում, քան ես», – խոսքն այսպես է ավարտել Կուրցը: