Շումախերը դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է գրվել շվեցարական հիվանդանոցից և վերականգնումը կշարունակի տնային պայմաններում: Այդ մասին հայտնել է գերմանական Bild պարբերականը` հղում անելով Շումախերի մենեջեր Սաբինա Կեմինի: Գրում է Russian.rt.com-ը:
254 օր շարունակ հիվանդանոցում գտնվելուց հետո Շումախերը տուն կվերադառնա:
«Շումախերի առողջության վերականգնումը կշարունակվի տանը: Նա շատ ծանր օրեր է ապրել վերջին ամիսների ընթացքում, սակայն նրան երկար և դժվար ճանապարհ է սպասվում: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հիվանդանոցի անձնակազմին քրտնաջան և հսկայական աշխատանքի համար: Խնդրում ենք հարգել ավտոարշավորդի ընտանիքի մասնավոր կյանքը, ինչպես նաև հրաժարվել նրա առողջական վիճակի շուրջ բուռն քննարկումներից», - հայտարարել է մենեջերը: