Ֆալկաո. Ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ինչ եմ զգացել
Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոստովանել է, որ սթրեսի մեջ է եղել տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում, երբ որոշվում էր նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հարցը:
«Ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ինչ եմ զգացել: Չէի կարողանում շնչել մինչև այն պահը, երբ տրանսֆերային գործարքը վերջնականապես ձևակերպվեց: Շնորհակալ եմ Աստծուն այն բանի համար, որ մեզ լրացուցիչ 1 ժամ հատկացրին գործարքն ավարտին հասցնելու համար»,-Ֆալկաոյի խոսքերն է մեջբերում «Todomercadoweb.es»-ը:
Ռադամել Ֆալկաոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Մոնակոյից» վարձավճարով:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=40320/falkaovochvoq+chi+karox+patkeracnel%D5%9D+inch+em+zgacel