Տորրեսին փոփոխություններ էին անհրաժեշտ.Մոուրինյո
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարձակվող Ֆերնանդո Տորրեսի' «Միլան» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ 30-ամյա իսպանացին «Միլանում» հանդես է գալու վարձակալությամբ, առաջիկա 2 տարիների ընթացքում:
«Ֆերնանդոյի մասին ես հարգանքով կխոսեմ: Ես հարգանք եմ տածում իմ նախկին, պրոֆեսիոնալ սաների նկատմամբ, և դա քննարկման ենթակա չէ: Նա վառ անհատականություն է և իսկական պրոֆեսիոնալ: Նրան փոփոխություններ էին անհրաժեշտ: Այժմ Տորրեսը կխաղա «Միլանում» և նրան կմոտիվացնի ֆուտբոլի նկատմամբ ունեցած կիրքը»,-ասել է պորտուգալացի մասնագետը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=40160/mourinyo+torresin+popoxutyuner+ein+anhragesht