Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ «Խիմկի Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվել է 4:0 հաշվով:
Նշվում է, որ խաղի 6-րդ րոպեին Կերժակովը բացել է խաղի հաշիվը, իսկ 11-րդ րոպեին «Զենիթ»-ի հարձակվողն իր հաշվին դուբլ է գրանցել: