Դոնեցկում գրավել են «Շախտյոր»-ի գրասենյակը
Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան մի խումբ զինված մարդիկ գրավել են ակումբի՝ Դոնեցկ քաղաքի Արտյոմի փողոց 86ա հասցեում գտնվող գրասենյակը: Միջադեպի մանրամասները դեռևս ճշտվում են:
Օգոստոսի կեսերին մարտական գործողությունների հետևանքով ամբողջովին ոչնչացվել էր Կիրշա ավանում գտնվող՝ «Շախտյոր»-ի մարզաբազայի գլխավոր հատվածը:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ մի քանի լեգիոնականներ Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող զինված հակամարտության պատճառով հրաժարվել էին վերադառնալ Դոնեցկ: