Ռուսաստանը իր վերահսկողության տակ է վերցրել ողջ Լուգանսկը
Զինյալները և ռուս զինվորները գրեթե իրենց վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի հարավը: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Տեղեկատվական դիմադրության» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
«Ուկրաինայի զինվորների վերադասավորման պատճառով՝ ռուս-ահաբեկչական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել գրեթե, ողջ Լուգանսկի հարավը»,-գրել է Տիմչուկը:
Բացի այդ Տիմչուկը նշել է, որ Դոնբասում մարտական դրությունը դեռևս մնում է շատ լարված: