ՀՅԴ-ին կառավարությունում պաշտոններ են առաջարկում
«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ առաջիկայում ոչ իշխանական ուժերից ՀՅԴ-ն լքի խորհրդարանական քառյակը։ Ամեն դեպքում, իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ,
ու կարծես թե այդ կուսակցությունն ինքն էլ դեմ չէ։ Իսկ քառյակից դուրս գալն այնքան էլ ինքնանպատակ չէ, դա պետք է տեղի ունենա որոշակի փոխհատուցումների դեպքում, ինչի շուրջ էլ,
«Ժամանակի» տեղեկություններով, այս օրերին քննարկումներ են ընթանում Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների միջև։ Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՅԴ-ին կառավարությունում պաշտոններ են առաջարկում»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: