«Գազպրոմ Արմենիա»–ի գլխավոր տնօրենին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը: Արդեն տևական ժամանակ է, ինչ այս լուրերը համառորեն պտտվում են:
Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» և կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց: Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Մոսկվա և նշանակվի այլ պաշտոնում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռևս անվանափոխված չէ և կոչվում է «ՀայՌուսգազարդ»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: