Լյուքս Ստեփանյանի գործով ազատազրկման դատապարտվածին վիրահատեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին երեկ վիրահատել են:
Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը: «Վիրահատությունից հետո կարողացել եմ խոսել հետը, ասաց, որ լավ է զգում իրեն և վիրահատությունը նորմալ է անցել:
Այսօր արդեն կկարողանանք անձամբ գնալ և տեսնել, թե ինչ վիճակում է եղբայրս»,-ասաց Վարդանը՝ հավելելով, թե դեռ հայտնի չէ՝ երբ նրան կտեղափոխեն կալանավայր»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: