Տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ին Կոմիտասի պողոտայում լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ժամը 1:00-ի սահմաններում 36-ամյա Արմանը և 54-ամյա Վարդանը լեզվակռիվ են արել, իսկ ավելի ուշ սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել միմյանց:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արմանը տաքսու վարորդ է և Վարդանի հետ վիճել է մեքենան նշված տարածքում կայանելու շուրջ: Նրանց հանդարտեցրել են տարածքը հսկող ոստիկանները»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: