Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը դեռևս գործազուրկ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ժամանակին գրվեց, որ նա իր կարիերան զոհել է որդու փառահեղ ապագային, որին նշանակեցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, Դումանյանը, մեզ հասած տեղեկություններով,
լուրջ հույսեր էր փայփայում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին վերադառնալու, սակայն սա շատերին անլուրջ է թվում, քանի որ ներկայիս ռեկտորը կաթողիկոսի բժիշկն է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: