Միջազգային արժութային հիմնադրամում Բրազիլիայի ներկայացուցիչը սխալ է համարել 17 մլրդ դոլար վարկի տրամադրումը Ուկրաինային
Բրազիլիայում Միջազգային արժութային հիմնադրամի խորհրդի անդամ Պաուլո Նոգեյրա Բատիստան կասկածելի և վնասաբեր է համարել Ուկրաինային $17 մլրդ վարկի տրամադրումը:
Նրա կարծիքով՝ ՄԱՀ-ը նույն սխալն է կրկնում, ինչ Հունաստանի դեպքում 2010 թվականին:
«Ուկրաինայի դեպքում Հիմնադրամը կրկին հիմնվում է հույսի, այլ ոչ թե փաստերի վրա» , - հայտարարել է Բատիստան: