Սուդանը փակել է Իրանի մշակութային կենտրոնները «շիիզմ քարոզելու» պատճառով
Սուդանի իշխանությունները փակել են Իրանի մշակութային կենտրոնները և իրենց աշխատանքը համակարգող դիվանագետներից պահանջել, որպեսզի վերջիններս լքեն երկիրը երեք օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Խարթումը պնդում է, որ նրանք սպառնալիք են ներկայացնում պետության սոցիալ-ինտելեկտուալ անվտանգությանը և «շիիզմ են քարոզում» երկրում: Փորձագետների կարծիքով՝ այս որոշմամբ Սուդանը ցանկանում է մուտք գործել Պարսից ծոցի երկրների ֆինանսական համակարգ, որոնցից շատերը վատ հարաբերություններ ունեն Թեհրանի հետ: