Օգնություն վերելակում արգելափակված քաղաքացիներին
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 1 շենքի վերելակում քաղաքացիներ և 1 տարեկան երեխա են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը: